Ավելուկով ոսպապուր
Անի Նալբանդյան · մարտ 12 2017Հայկական խոհանոցը հարուստ է օգտակար և համեղ ապուրներով։ Ավելուկով պատրաստվող ապուրները դրա վառ ապոացույցն են։ Պահքի ժամանակ առավել կարևոր է պատրաստել բուսական ծագման օգտակար ուտեստներ։
Բաղադրությունը`
- 1 կապ ավելուկ
- 1 բաժակ ոսպ
- 1 հատ գլուխ սոխ
- 50 գրամ թթու լավաշ
- 50 գրամ ընկույզ
- 3-4 ատամիկ սխտոր
- 1 թ/գ չորացրած ծիտրոն
- 1 ճ/գ ալյուր
- ձեթ
- աղ
Պատրաստման եղանակը`
1․Ավելուկը մկրատով կտրատել, վրան ավելացնել գոլ ջուր և թողնել 30 րոպե։ Ջուրը թափել, նորից գոլ ջրով լվանալ։ Կաթսայի մեջ լցնել 2,5-3 լիտր ջուրը և ավելուկը։ Հենց ջուրը սկսի եռ գալ, ավելացնել մաքրած և լվացրած ոսպը։ Եփել ևս 15-20 րոպե, ապա ավելացնել մանրացրած թթու լավաշը։
2․ Մանր կտրատած սոխը և ընկույզը ձեթով տապակել 2-3 րոպե, ապա ավելացնել ալյուրը։ Շարունակել տապակել մինչև սոխը ամբողջովին փափուկ կլինի։ Պատրաստի սոխառած ավելացնել ճաշի մեջ։ Ավեացնել նաև մանր կտրատած սխտորը և ծիտրոնը։ Եփել ևս 5 րոպե։ Մատուցել թարմ սխտորով։
Բարի ախորժակ
Հուշում`
1․Ցանկության դեպքում կարելի է ավելացնել նաև 2 հատ կարտոֆիլ։