Հարցման արդյունքներըտեգի համար:
Հայկական խոհանոցում ավելուկը շատ կարևոր ու անփոխարինելի տեղ ունի: Անհնար է մոռանալ տատիկի պատրաստած ավելուկով ճաշի համը: Բայց ժամանակակից կյանքը պահանջում է ավելի պարզեցված ու արագ պատրաստվող ուտեստներ ևս: Ուզում եմ առաջարկել բացառապես բուսական ծագման համեղ սենդվիչներ ավելուկով:
Ավելուկը իմ համար ամենահայկական կանաչին է։ Մեր սեղաններին ավելուկը պետք է ավելի շատ լինի, դրա համար պետք է նոր շունչ տալ նրան։ Առաջին փորձս համարում եմ հաջողված։ Պատրաստեք ու կիսվեք Ձեր տպավորություններով։
Արագ պատրաստվող ուտեստները միշտ չէ որ վնասակար են։ Երբ գրեթե ժամանակ չունես, բայց միևնույն ժամանակ չես ուզում անորակ սնունդ ընդունել, օգնության կգա այս բաղադրատոմսը։ Այսօր որոշեցի համադրել ավելուկն ու բլղուրը։ Ստացվեց արտակարգ համեղ և օգտակար փլավ, որի պատրաստելը շատ քիչ ժամանակ կխլի ձեզանից։ Փորձեք և կիսվեք Ձեր տպավորություններով։
Հայկական խոհանոցը հարուստ է օգտակար և համեղ ապուրներով։ Ավելուկով պատրաստվող ապուրները դրա վառ ապոացույցն են։ Պահքի ժամանակ առավել կարևոր է պատրաստել բուսական ծագման օգտակար ուտեստներ։
Հայկական խոհանոցում ավելուկով աղցանների և ճաշերի բաղադրատոմսերը շատ են։ Հատկապես Պահքի շրջանում ավելուկը դառնում է անփոխարնելի ։
Ավելուկի աղցանի մեկ տարբերակ արդեն հասցրել եմ Ձեզ ներկայացնել։ Այսօր կներկայացնեմ մեկ ուրիշը, որը ևս շատ պարզ է և համեղ։
Ավելուկով պատրաստվող աղցանները շատ օգտակար են և համեղ։ Այսօր Ձեզ կներկայացնեմ ավելուկով աղցանի մի տարբերակ, որը վերցրել եմ 1963 թվականին լույս տեսած <<Հայկական Խոհանոց>> գրքից։ Գիրքը նվեր եմ ստացել տատիկիցս, ուստի այս գրքից վերցված բոլոր բաղադրատոմսերը նվւրում եմ տատիկիս՝ Ժենյա Նալբանդյանի հիշատակին։