Հարցման արդյունքներըտեգի համար:
Թվում է փլավների բաղադրատոմսերը քիչ են ու ձանձրալի։ Ես ամեն անգամ փորձում եմ կոտրել այս կարծրատիպը՝ նոր ու համեղ մտքեր առաջարկելով։ Փորձեք անպայման, Դուք էլ Ձեր ձեռագիրը թողեք այս բաղադրատոմսի մեջ։
Պահքի ընթացքում կոտլետները արագ պատրաստելու լավ տարբերակ են և նույնիսկ լանչի համար աշխատանքի վայր տանելու համար։ Կոտլետներ, կանաչ աղցան և լավաշ - համեղ լանչը պատրաստ է։
Ուտեստներին ռեստորանային համ ու հոտ փոխանցելու համար բավական է միացնել երևակայությունը: Տանը եղած ամենահասարակ մթերքներով էլ կարելի է զարմացնել ու երես տալ հարազատ մարդկանց:
Բլղուրը շատ հայկական մթերք է, որը շատ համեղ է ու օգտակար։ Իսկ այս տարբերակը նաև գեղեցիկ։
Հայկական խոհանոցում շատ ընդունված է բլղուրով և տարբեր բանջարներով պատրաստվող փլավները։ Շատ պարզ մթերքների միջոցով կարող եք բազմազանություն մտցնել Ձեր կերակրացանկի մեջ։
Հայկական խոհանոցում եղինջով ապուրը շատ հայտնի է։ Վաղ գարնանից եղինջը սկսում է հայտնվել շուկաներում և մեր խոհանոցներում։ Եղինջով ապուրի պատրաստման մի քանի տարբերակներ կան։ Այսօր կպատրաստենք բլղուրով տրբերակը։
Արագ պատրաստվող ուտեստները միշտ չէ որ վնասակար են։ Երբ գրեթե ժամանակ չունես, բայց միևնույն ժամանակ չես ուզում անորակ սնունդ ընդունել, օգնության կգա այս բաղադրատոմսը։ Այսօր որոշեցի համադրել ավելուկն ու բլղուրը։ Ստացվեց արտակարգ համեղ և օգտակար փլավ, որի պատրաստելը շատ քիչ ժամանակ կխլի ձեզանից։ Փորձեք և կիսվեք Ձեր տպավորություններով։
Թարխունը գարնանային կանաչիների թագուհին է։ Չգիտես ինչու մենք շատ քիչ ենք այն օգտագործում աղցանների մեջ։ Այդ սխալը ուղղելու համար հորինեցի այս աղցանը, որը առաջին հայացքից նման է թաբուլեին, բայց թարխունային նոտաները այն դարձնում են լրիվ ուրիշ՝ տարբերվող աղցան։