Դդումով չրթմա

Անի Նալբանդյան · ապրիլ 29 2020
Դիտումներ 3156

Թվում է փլավների բաղադրատոմսերը քիչ են ու ձանձրալի։ Ես ամեն անգամ փորձում եմ կոտրել այս կարծրատիպը՝ նոր ու համեղ մտքեր առաջարկելով։ Փորձեք անպայման, Դուք էլ Ձեր ձեռագիրը թողեք այս բաղադրատոմսի մեջ։

Բաղադրությունը`

  • 1 բաժակ բլղուր
  • 200 գրամ դդում
  • 250 գրամ եղինջ
  • 1 հատ գլուխ սոխ
  • 1 ատամիկ սխտոր
  • 5 ճյուղ մաղադանոս
  • ձեթ
  • աղ

Պատրաստման եղանակը`


1․Բլղուրի վրա եռացրած ջուր լցնել այնքան, որ բլղուրը ծածկի։ Թողնել 30 րոպե, մինչև որ բլղուրը փափկի։։
2․Թավայի մեջ լցնել ձեթը և մանր կտրատած սոխը։ Սոխի վրա մի փոքր աղ անել և ձեթի մեջ շոգեխաշել մինչև թափանցիկ դառնալը։
3․Դդումը կտրատել խորանարդաձև և ավելացնել շոգեխաշված սոխի վրա։ Եփել 15 րոպե, ապա ավելացնել լվացրած եղինջը։ Եփել ևս 2 րոպե, ավելացնել մանր կտրատած սխտորը։
4․Թավայի մեջ շոգեխաշվող բանջարեղենի վրա ավելացնել բլղուրը, թողնել կրակի վրա ևս 2-3 րոպե, ապա ավելացնել մանր կտրատած մաղադանոսը, խառնել և անջատել կրակը։ Համեղ է ինչպես տաք, այնպես էլ սառը վիճակում։
Բարի ախորժակ

տաք ուտեստներդդումգլուխ սոխեղինջբլղուր

Նմանատիպ գրառումներ
Դդումով և բլղուրով կոտլետ
Դդումով և բրնձով փլավ
Դդումով կոտլետ