Կաթնաշոռով մրգային նախաճաշ
Անի Նալբանդյան · հունվար 28 2018Դիտումներ 7936
Համեղ նախաճաշը հաջող օրվա գրավականն է։ Պատրաստեք վիտամիններով հարուստ և թեթև նախաճաշը Ձեր ընտաինքի համար։ Այն շատ արագ է պատրաստվում ու շատ քիչ ժամանակ է խլում Ձեր քնկոտ առավոտից։
Բաղադրությունը`
- 1 տուփ կաթնաշոռ
- 100 գրամ մածուն
- 1 հատ բանան
- 1 հատ խնձոր
Պատրաստման եղանակը`
1․Կաթնաշոռը պատառաքաղով մանրացնել,
ավելացնել կտրատած խնձորը, բանանը, ավելացնել մածունը։ Բոլորը միաիսն խառնել։ Մատուցելուց առաջ կարելի է զարդարել մանրացրած ընկույզով։
Բարի ախորժակ
Հուշում`
Մրգերը կարող եք անընդհատ փոփոխել։ Մածունի փոխարեն կարող եք օգտագործել նաև հունական յոգուրտ։ Կարելի է ավելացնել նաև ընկուզեղեն ու տարբեր տեսակի սերմեր։