Խաշած լեզվով աղցան
Անի Նալբանդյան · հունվար 22 2015Դիտումներ 9861
Տավարի լեզվով աղցանները ոչ միայն համեղ են, այլ նաև օգտակար:
Բաղադրությունը`
- 1 հատ խաշած լեզու
- 3 պճեղ սխտոր
- 1/2 բաժակ ընկույզ
- մայոնեզ
- համեմ
- աղ
- պղպեղ
Պատրաստման եղանակը`
1.Տավարի լեզուն խաշել:
Տես
2.Խաշած լեզուն կտրատել ձողիկների տեսքով:
3.Ընկույզը և համեմը մանրացնել, սխտորը ճզմել և ավելացնել լեզվի վրա:
4.Համեմել աղով և պղպեղով, ավելացնել մայոնեզ, լավ խառնել և մատուցել:
Բարի ախորժակ