Սմբուկով և ընկույզով աղցան
Անի Նալբանդյան · հոկտեմբեր 28 2015Սմբուկով պատրաստվող աղցանները շատ բազմազան են, քանի որ շատ քիչ բաղադրիչների շնորհիվ սմբուկից հնարավոր է ստանալ յուրահատուկ համեղ աղցաններ։ Ձեզ եմ առաջարկում շատ համեղ և արագ պատրաստվող աղցանի բաղադրատոմս, որը սմբուկը ևս մեկ անգամ օգտագործելու լավ առիթ է ստեղծում։
Բաղադրությունը`
- 3 հատ սմբուկ
- 2-3 պճեղ սխտոր
- 50 գրամ ընկույզ
- 200 գրամ մածուն
- ձեթ
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը`
1.Սմբուկը լվանալ, հեռացնել կոթերը և կտրատել 4-5 սմ ձողաձև կտորների, վրան աղ անել և թողնել կես ժամ, որպեսզի լեղի հյութը անջատվի։ Առաջացած ջուրը քամել, սմբուկը պահել սառը ջրի տակ, ապա խոհանոցային անձեռոցիկով չորացնել։
2․Թավայի մեջ լցնել ձեթը, ավելացնել չորացրած սմբուկները և տապակել բոլոր կողմերից, համեմել աղով և պղպեղով։ Անջատել կրակը, սմբուկը տեղափոխել աղցանամանի մեջ, վրան ավելացնել ճզմած սխտորը, մանր կտրատած ընկույզը և մածունը։ Բոլորը միասին խառնել, անհրաժեշտության դեպքում նորից ավելացնել աղ և սև պղպեղ։
Բարի ախորժակ