Ընկույզով կանաչ լոբի
Անի Նալբանդյան · օգոստոս 26 2016Դիտումներ 10780
Հայկական խոհանոցում աղցանների մեջ անբաժանելի մաս է կազմում ընկույզը։ Այն օգտագործվում է և՛ ամառային աղցանների մեջ, և՛ ձմեռային։ Ընկույզը շատ համեղ է ստացվում նաև կանաչ լոբու հետ համադրությամբ։
Բաղադրությունը`
- 200 գրամ կանաչ լոբի
- 25 գրամ ընկույզ
- 1 պճեղ սխտոր
- սամիթ
- ձեթ
- քացախ
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը`
1․Կանաչ լոբին լվանալ, կտրատել ծղոտաձև և խաշել աղ արած եռացող ջրի մեջ մինչև պատրաստ լինելը։ Եփած լոբին միանգամից քամիչով մտցնել սառույցով ջրի մեջ, պահել մի քանի վայրկյան և հանել։ Այս հնարքը կօգնի պահել լոբու գեղեցիկ կանաչ գույնը։ Լոբին լցնել աղցանամանի մեջ
2․Վրան ավելացնել մանր կտրատած սամիթը և մանրացրած ընկույզը։
2․Առանձին ամանի մեջ խառնել ձեթը,քացախը, սխտորը և սև պղպեղը։ Ստացված զանգվածը լցնել աղցանի վրա և խառնել։ Զարդարել ամբողջական ընկույզով։
Բարի ախորժակ