Մարինացված կարմիր բողկ

Անի Նալբանդյան · մայիս 21 2015
Դիտումներ 4720

Մարինացված կարմիր բողկը կարելի է մատուցել որպես ինքնուրույն նախուտեստ: Շատ համեղ է ստացվում նաև աղցանների մեջ:

Բաղադրությունը`

  • 1 կապ կարմիր բողկ
  • 0.5 բաժակ ջուր
  • 0.5 բաժակ քացախ
  • 1.5 թ/գ աղ
  • 1 թ/գ շաքարավազ
  • 1 թ/գ սև պղպեղ
  • 1 թ/գ համեմի սերմ
  • 3-4 ճյուղ թարխուն

Պատրաստման եղանակը`


1.Փոքր կաթսայի մեջ խառնել ջուրը, քացախը,աղը,շաքարավազը,սև պղպեղը, համեմի սերմը: Բոլորը միասին եռացնել ու դնել մի կողմ, որ հովանա:
2.Բողկը մաքրել, լվանալ և բարակ կտրատել: Կտրատած բողկը և թարխունի ճյուղերը դասավորել տարայի մեջ, վրան ավելացնել հովացած մարինադը: Պահել սառնարանում ամենաքիչը գոնե մեկ օր: Կարելի է նաև օգտագործել աղցանների մեջ։
Բարի ախորժակ

քացախսառը խոտիկներհամեմի սերմթարխունբողկհատիկավոր պղպեղ

Նմանատիպ գրառումներ
Մարինացված կարմիր պղպեղ
Մարինացված կանաչ լոբի
Մարինացված բազուկ