Մարինացված կարմիր պղպեղ
Անի Նալբանդյան · նոյեմբեր 10 2015Դիտումներ 18727
Մարինացված կարմիր պղպեղը յուրաքանչյուր հայի խոհանոցում կարելի է տեսնել։ Այսօր Ձեզ կներկայացնեմ մարինացված կարմիր պղպեղի պատրաստման նոր բաղադրատոմս, որը բացարձակ չի զիջում ընդունված դասական տարբերակին։ Այն ունի համային շատ նուրբ երանգներ։
Բաղադրությունը`
- 1,5 կգ կարմիր պղպեղ
- 1 լիտր ջուր
- 2 պճեղ սխտոր
- 1 հատ դարչինի փայտիկ
- 4 հատիկ մեխակ
- 3 հատ հոտավետ պղպեղ
- 5-7 հատիկ սև պղպեղ
- 2 հատ դափնու տերև
- 1 թ/գ համեմի սերմ
- 125 մլ քացախ
- 5 ճ/գ ձեթ
- 1 ճ/գ աղ
- 1/2 բաժակ շաքարավազ
Պատրաստման եղանակը`
1․Կարմիր պղպեղները մեջտեղից երկու մասի բաժանել, հեռացնել սերմերը և ավելորդ սպիտակ թելերը։ Հոսող ջրի տակ շատ լավ լվանալ։ Թողնել, որ պղպեղները չորանան։
2․ Էմալապատ կաթսայի մեջ լցնել 1 լիտր ջուրը, ավելացնել բոլոր բաղադրիչները, հասցնել եռման աստիճանի, ավելացնել պղպեղները և եփել մարինադի մեջ 10 րոպե։ Մարինացված պղպեղները պահել սառնարանում։
Բարի ախորժակ