Նրբերշիկը կաղամբի մեջ

Անի Նալբանդյան · հունվար 16 2015
Դիտումներ 4827

Շատ հաճախ ամենապարզ մթերքներից կարելի է ստանալ համեղ և օրիգինալ ուտեստներ: Այս բաղադրատոմսը դրա վառ օրինակներից է:

Բաղադրությունը`

  • 5 հատ նրբերշիկ
  • կաղամբի թփեր
  • 3 հատ ձու
  • 200 գրամ պաքսիմատ
  • 500 գրամ պանիր

Պատրաստման եղանակը`


1.Կաղամբի թերթիկները առանձնացնել, վրան լցնել եռացրած ջուր և թողնել 15 րոպե:
2.Պանիրը կտրատել բարակ շերտերով:
3.Նրբերշիկները տապակել, երկարությամբ անցք բացել և կտրատած պանիրներով լցոնել:
4.Կաղամբի թերթիկները հանել ջրից, չորացնել և դրանցով փաթաթել լցոնած նրբերշիկները:
5.Ձվերը հարել, փաթաթած նրբերշիկները թաթախել ձվի, հետ պաքսիմատի մեջ:
6.Տապակել բուսայուղի մեջ մարմանդ կրակի վրա:
Բարի ախորժակ
Աղբյուրը

տաք ուտեստներպանիրկաղամբնրբերշիկ

Նմանատիպ գրառումներ
Կոտլետ "Նրբություն"
Կարմիր լոբով կոտլետ
Կոտլետներ ջեռոցում
Կարտոֆիլով ջեռեփուկ