Կոտլետներ ջեռոցում

Անի Նալբանդյան · դեկտեմբեր 22 2014
Դիտումներ 11675

Եթե ուզում եք կոտլետ պատրաստել, բայց չեք սիրում տաք ձեթի հետ աշխատել, ուրեմն այս կոտլետները հենց Ձեզ համար են:

Բաղադրությունը`

  • 500 գրամ տավարի աղացած միս
  • 100 գրամ հաց
  • 100 մլ կաթ
  • 2 պճեղ սխտոր
  • 2 հատ ձու
  • 1 հատ մեծ գլուխ սոխ
  • 1 հատ մեծ լոլիկ
  • 4 ճ/գ թթվասեր կամ մայոնեզ
  • 2 ճ/գ կետչուպ
  • 100 գրամ պանիր
  • աղ, պղպեղ

Պատրաստման եղանակը`


1.Հացը բաժանել մասերի, վրան լցնել կաթը և թողնել, որ փափկի: Աղացած մսի վրա ավելացնել աղը, պղպեղը, ձուն, ճզմած սխտորը և կաթի մեջ թրջած հացը ու պատրաստել խճողակ:
2.Ջեռոցի թավան յուղոտել կամ վրան փռել թխելու համար նախատեսված թուղթ: Խճողակից պատրաստել բարակ կոտլետներ և շարել թավայի վրա:
3.Սոխը օղակներով կտրատել, պետք է ստանալ այնքան օղակ, որքան որ կոտլետ եք պատրաստել: Պանիրը ևս կտրատել նույն քանակությամբ բարակ կտորների:
4.Կոտլետների վրա քսել կետչուպ, դնել սոխի օղակները, քսել թթվասեր կամ մայոնեզ, վրան դնել կլոր-կլոր կտրատած լոլիկի շերտերը, ապա պանրի կտորները: Եփել 180 աստիճան ջեռոցում 30 րոպե: Մատուցել կարտոֆիլով պյուրեի կամ խաշած բրնձի հետ:
Բարի ախորժակ
Աղբյուրը

տաք ուտեստներպանիրտավարի միսլոլիկսոխ

Նմանատիպ գրառումներ
Կարտոֆիլով ջեռեփուկ
Կոտլետ "Նրբություն"
Կարմիր լոբով կոտլետ
Նրբերշիկը կաղամբի մեջ