Կարտոֆիլով ջեռեփուկ
Անի Նալբանդյան · դեկտեմբեր 12 2014Դիտումներ 24405
Կարտոֆիլով բաղադրատոմսերը բազմաթիվ են: Փորձեք այս բաղադրատոմսը մեկ անգամ և համոզված եղեք, որ այն կդառնա Ձեր խոհանոցի մշտական <<բնակիչներից>> մեկը:
Բաղադրությունը`
- 1 կգ կարտոֆիլ
 - 200 գրամ պանիր
 - 250 գրամ թթվասեր
 - 2 հատ գլուխ սոխ
 - աղ, սև պղպեղ
 
Պատրաստման եղանակը`
Կարտոֆիլը լվանալ, կճեպով խաշել, հովացնել, մաքրել և կտրատել 0.5 սմ հաստությամբ շերտերով: Սոխը կտրատել կիսալուսնաձև և տապակել ձեթով մինչև թափանցիկ դառնալը: Ջեռեփուկի տարան կարագապատել, տեղավորել կտրատած կարտոֆիլների առաջին շերտը, հետո տապակած սոխի շերտը, քսել թթվասերը: Շարունակել շերտերը մինչև բաղադրիչները վերջանան: Յուրաքանչյուր շերտը համեմել աղով և պղպեղով: Վերջին շերտի վրա ավելացնել քերած պանիրը  և 30-35 րոպե եփել 180 աստիճան տաքությամբ ջեռոցում:








