Սպանախով ոչխարի միս
Անի Նալբանդյան · մարտ 26 2015Դիտումներ 6072
Հայկական խոհանոցում ոչխարի մսով կերակրատեսակները շատ են: Այս ճաշատեսակը միևնույն ժամանակ շատ պարզ է և համեղ:
Բաղադրությունը`
- 600 գրամ ոչխարի միս
- 50 գրամ գլուխ սոխ
- 80 գրամ հալած յուղ
- 1000 գրամ սպանախ
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը`
Ոչխարի մսի փափուկ մասը մանր կտրտել և յուղով տապակել: Նույն կաթսայի մեջ գցել մանր կտրատած գլուխ սոխ և տապակելը շարունակել մինչև սոխի պատրաստ լինելը: Դրանից հետո ավելացնել աղ, պղպեղ, լվացած և խոշոր կտրատած սպանախ և վրան եռման ջուր լցնել այնքան, որ մթերքը ծածկվի: Ոչխարի միսը այդպես խաշել փակ կաթսայում մինչև պատրաստ լինելը:
Բարի ախորժակ