Սպանախով և դդմիկով դերունի
Անի Նալբանդյան · հոկտեմբեր 3 2016Դերունին ուկրաինական խոհանոցի ամենահայտնի ուտեստներից մեկն է։ Դասական տարբերակը պատրաստվում է կարտոֆիլով։ Այսօր առաջարկում եմ մեկ այլ՝ շատ համեղ տարբերակ։
Բաղադրությունը`
- 2 հատ կարտոֆիլ
 - 1 հատ փոքր դդմիկ
 - 1 կապ սպանախ
 - 1 հատ գլուխ սոխ
 - 1 հատ ձու
 - 3 ճ/գ ալյուր
 - աղ, պղպեղ
 - ձեթ
 
Պատրաստման եղանակը`
1․Սպանախը լվանալ, լցնել թավայի մեջ, ավելացնել 1ճ/գ ջուր։  Շոգեխաշել փակ կափարիչով։
2․Դդմիկը մաքրել, անցկացնել քերիչով, աղ անել և թողնել 10-15 րոպե, ապա քամել առաջացած ջուրը։
3․Սոխը մաքրել և անցկացնել մանր քերիչով։
4․Կարտոֆիլը մաքրել և անցկացնել քերիչով։ Անմիջապես ավելացնել քերիչով անցկացրած սոխի վրա ու խառնել։ Սոխի հյութը չի թողնի, որպեսզի կարտոֆիլի գույնը մգանա։
5․Բոլորը մթերքները խառնել իրար, ավելացնել հարած ձուն, ալյուրը, համեմել աղով և սև պղպեղով։
6․Թավայի մեջ տաքացնել ձեթը։ Ճաշի գդալով վերցնել խճողակից, լցնել տաքացած ձեթի մեջ և եփել յուրաքանչյուր կողմը մոտ 3 րոպե։ Մատուցել թթվասերով։
Բարի ախորժակ












