Տապակած գազար

Անի Նալբանդյան · հունվար 27 2015
Դիտումներ 11684

Տապակած գազարը քաղցր է և համեղ, իսկ մաղադանոսով և սխտորով համեմված կարագը ավելի շատ է ընդգծում այդ համը:

Բաղադրությունը`

  • 700 գրամ գազար
  • 1 ճ/գ զեյթունի ձեթ
  • 1/4 թ/գ խոշոր աղ
  • 1 ճ/գ կարագ
  • 1 պճեղ սխտոր
  • 10 գրամ մաղադանոս

Պատրաստման եղանակը`


1.Ջեռոցը տաքացնել 220 աստիճան: Գազարները բաժանել երկու մասի, իսկ եթե հաստ են, կարելի է բաժանել երեք մասի: Վրան ցողել զեյթունի ձեթ և համեմել աղով: Տեղավորել փայլաթիթեղով տապակի վրա և դնել ջեռոցը: Եփել 25-30 րոպե: Գազարները պատրաստ կարելի է համարել, երբ ծայրերը փափուկ են և ունեն բաց դարչնագույն երանգ:
2.Կարագլը հալեցնել մարմանդ կրակի վրա: Սխտորը ճզմել դանակի պոչով և մանր կտրատած մաղադանոսի հետ գցել հալած կարագի մեջ: Սպասել մինչև կարագը պղպջակներ արձակի, այնուհետև եփել ևս 1 րոպե: Կրակը անջատել և թողնել մնա 10-15 րոպե, որից հետո հեռացնել սխտորը:
3.Արդեն տապակած գազարները լցնել կարագով թավայի մեջ և խառնել: Անհրաժեշտության դեպքում աղ ավելացնել:
Բարի ախորժակ
Աղբյուրը

տաք ուտեստներմաղադանոսգազարսխտոր

Նմանատիպ գրառումներ
Ծաղկակաղամբով <<փլավ>>
Դդումով և բլղուրով կոտլետ
Սնկով և բլղուրով փլավ
Հնդկաձավարով և սնկով փլավ