Ծաղկակաղամբով <<փլավ>>

Անի Նալբանդյան · նոյեմբեր 20 2018
Դիտումներ 4895

Ծաղկակաղամբով պատրաստվող ավանդական ուտեստներից ձանձրացած մտա խոհանոց՝ իմ հյուրերին զարմացնելու մեծ ցանկությամբ: Արդյունքում ստացվեց համեղագույն մի ուտեստ, որը շատ նման է բրնձով և բանջարեղենով փլավի, բայց համը լրիվ ուրիշ բանի մասին է պատմում:

Բաղադրությունը`

  • 350 գրամ ծաղկակաղամբ
  • 1 հատ գունավոր պղպեղ
  • 1հատ գազար
  • 1 հատ գլուխ սոխ
  • 2 ատամիկ սխտոր
  • 5 ճյուղ մաղադանոս
  • 2 ճ/գ ձեթ
  • սև պղպեղ
  • կարմիր պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը`


1.Ծաղկակաղամբը բաժանել ծաղկաբույլերի և պահել աղաջրի մեջ 30 րոպե:Աղաջուրը պատրաստել 1 լիտր ջրին 1 ճաշի գդալ աղ հարաբերակցությամբ: 30 րոպե հետո աղաջրից հանել թողնել ջրքամվի, ապա անցկացնել քերիչով:
2.Թավայի մեջ տապակել մանրա կտրատած սոխը և սխտորը մինչև սոխի թափանցիկ դառնալը:
3.Ավելացնել մանր խորանարդիկներով կտրատած գազարը և պղպեղը: Տապակել 5-7 րոպե, ապա ավելացնել քերած ծաղկակաղամբը: Շարունակել տապակել ևս 10 րոպե, ապա ավելացնել մանր կտրատած մաղադանոսը: Համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով:

տաք ուտեստներմաղադանոսգազարպղպեղծաղկակաղամբ

Նմանատիպ գրառումներ
Տապակած գազար
Դդումով և բլղուրով կոտլետ
Սնկով և բլղուրով փլավ
Հնդկաձավարով և սնկով փլավ