Տաք կոկտեյլ բանանով և շոկոլադով

Անի Նալբանդյան · դեկտեմբեր 9 2014
Դիտումներ 5897

Որքան էլ որ զարմանալի է, կան նաև տաք կոկտեյլներ, որոնք կարող են տաքացնել Ձեզ ձմռան ցրտերին:Փորձեք բանանով, կաթով և շոկոլադով այս տաք կոկտեյլը:

Բաղադրությունը`

  • 500 մլ կաթ
  • 1 հատ բանան
  • վանիլին
  • 50 գրամ սև շոկոլադ
  • 1/4 թ/գ դարչին

Պատրաստման եղանակը`


Կաթը տաքացնել կաթսայի մեջ, ավելացնել մի պտղունց վանիլին: Բանանը հարել բլենդերով և ավելացնել կրակի վրա դրված կաթի մեջ: Շոկոլադը բաժանել մանր մասերի և ավելացնել կաթի ու բանանի մեջ, թողնել, որ հալվի: Երբ կոկտեյլը համասեռ կդառնա, վերցնել կրակի վրայից և լցնել բաժակների մեջ: Մատուցելուց առաջ վրան դարչին շաղ տալ:
Աղբյուրը

շոկոլադբանանկաթխմիչքներ և կոկտեյլներվանիլինդարչին

Նմանատիպ գրառումներ
Բանանով հաց (Վեգան)
Շոկոլադա-բանանային ջեմ