Հարցման արդյունքներըտեգի համար:
Ա՜խ,նարինջի այդ խենթացնող բույրը, որ տարածվում է օդի մեջ ու ստիպում ավելի խորը շնչել, որ ոչ մի մասնիկ առանց քեզ հպվելու չցնդի։ Այդ բույրով տարված սկսեցի պատրաստել այս թխվածքաբլիթները Մեծ Պահքի օրերին թեյիս բաժակին ընկերակից գտնելու համար․․․Պահքի օրերը ավարտվել են, բայց թխվածքաբլիթը մոռանալ չի լինում․․․Թեյի բաժակին երբեմն քաղցրահամ ընկեր է պետք ~~~
Աշուն է, համեղ մրգերով լի աշուն: Աշնան թեյն էլ մրգեր է սիրում, համեղ մրգեր դարչինով: Մենք էլ աշունն ենք սիրում՝ տաք թեյով, դարչինի հոտ տարածող տաք թխվածքով ու մեր սիրելիներով շրջապատված:
Բիսկվիտը շատ արագ պատրաստվող և բոլորին գոհացնող թխվածք է։ Այս բաղադրատոմսը ձեզանից շատ ջանքեր չի պահանջի, իսկ ընտանիքի անդամներին էլ համեղ պահեր կպարգևի։
Ձեր իմացած բաղադրատոմսերին ավելացրեք նաև այս մեկը, որը կդառնա Ձեր սիրելի բաղադրատոմսերից մեկը: