Շոկոլադով կեքսեր
Անի Նալբանդյան · դեկտեմբեր 2 2014Դիտումներ 8096
Ձեր իմացած բաղադրատոմսերին ավելացրեք նաև այս մեկը, որը կդառնա Ձեր սիրելի բաղադրատոմսերից մեկը:
Բաղադրությունը`
- 100 գրամ կարագ
- 100 գրամ շաքարավազ
- 3 հատ ձու
- 200 գրամ ալյուր
- 1 թ/գ փխրեցուցիչ
- Վանիլին
- Շոկոլադե գնդիկներ
Պատրաստման եղանակը`
1. Ջեռոցը տաքացնել 180 աստիճան:
2. Կարագը հասցնել սենյակային ջերմասիճանի և խառնել շաքարավազի հետ:
3. Ավելացնել ձվերը և խառնել մինչև համասեռ զանգված ստանալը:
4. Ավելացնել վանիլինը և շոկոլադե գնդիկները և խառնել:
5. Ալյուրը խառնել փխրեցուցիչի հետ և ավելացնել պատրաստի զանգվածի վրա: Պետք է ստացվի ոչ պնդի խմոր:
6. Խմորը լցնել ֆորմայի մեջ 2/3 չափով և պահել ջեռոցում 25 րոպե, մինչև որ կեքսի գլխիկները կդառնան ոսկեգույն: