Թխվածք <<Դարչինով տանձ>>

Անի Նալբանդյան · հոկտեմբեր 15 2019
Դիտումներ 3984

Աշուն է, համեղ մրգերով լի աշուն: Աշնան թեյն էլ մրգեր է սիրում, համեղ մրգեր դարչինով: Մենք էլ աշունն ենք սիրում՝ տաք թեյով, դարչինի հոտ տարածող տաք թխվածքով ու մեր սիրելիներով շրջապատված:

Բաղադրությունը`

  • 2 հատ ձու
  • 150 գրամ կարագ
  • 5 ճ/գ շաքարավազ
  • 200 գրամ ալյուր
  • 2 հատ խոշոր տանձ
  • 1 թ/գ փխրեցուցիչ
  • 1 թ/գ դարչին
  • 1 թ/գ վանիլին
  • 1 պտղունց աղ

Պատրաստման եղանակը`


1. Տանձը լվանալ, չորացնել և կտրատել 4-5 սմ խորանարդների, տեղափոխել փոքր կաթսայի մեջ, վրան ավելացնել 2 ճ/գ ջուր, 1ճ/գ շաքարավազ ու մի քիչ դարչին: Եփել 5-7 րոպե, այնուհետև տեղափոխել քամիչի վրա, թողնել՝ հյութը քամվի:
2.Սենյակային ջերմաստիճանի կարագը հարել 4 ճ/գ շաքարավազի հետ, այնուհետև առանձին-առանձին ավելացնել ձուն և հարել մինչև համասեռ սպիտակավուն զանգված ստանալը:
3.Չոր բաղադրիչները՝ ալյուրը, փխրեցուցիչը, վանիլինը, դարչինը և աղը միասին խառնել և մաղով անցկացնելուց հետո ավելացնել հարած ձվի զանգվածի վրա և գդալով խառնել:
4.Թխվածքի ֆորմայի հատակին յուղաթերթ փռել ու կարագ քսել: Պատերին ևս կարագ քսել: Տանձերը հավասարաչափ տարածել, վրան ավելացնել խմորը, գդալով տարածել: Եփել 160 աստիճան ջեռոցում 25-30 րոպե: Պատրաստ լինելը փորձել փայտիկով: Կարելի է մատուցել տաք վիճակում՝ պաղպաղակի գնդիկի հետ: Եթե որոշում ենք մատուցել սառը վիճակում, ապա կարող եք վրան շաքարի փոշի ցանել:
Բարի ախորժակ

ձութխվածքներ և տորթերալյուրշաքարավազփխրեցուցիչդարչինտանձ

Նմանատիպ գրառումներ
Գազարով տորթ
Շոկոլադե բիսկվիտ
Չիչխանով և դառը շոկոլադով տարտ
Սալորով թխվածք
Կիտրոնով թխվածք
Էկլեր
Շոկոլադե տորթ
Սև հաղարջով մաֆին
Տորտինո
Նուտելայով բրաունի
Սրտաձև միջուկով կեքս
Սև հաղարջով կեքս
Ծիրանով բիսկվիտ
Շոկոլադե կեքս
Մրգային թխվածքաբլիթ վարսակի փաթիլներով
Տորթ <<Պանչո>>
Տիրամիսու