Հարցման արդյունքներըտեգի համար:
Խոհանոցը առանց բազմատեսակ կանաչիների և բանջարեղենների շատ անգույն ու անհետաքրքիր կլիներ: Չէինք կարողանա ստեղծել համեղ ու առողջ ափսեներ: Ուրեմն օգտագործենք մեզ տրված բարիքները ու վայելենք նոր համերը:
2013 թվականին առաջին անգամ պատրաստեցի ռուկոլայով աղցան ու կիսվեցի իմ բլոգում։ Հետևորդներիս մեծ մասը անընդհատ հարցնում էին, թե ինչ է ռուկոլան։ Ու որպես հեշտ բացատրելու տարբերակ սկսեցի այն համեմատել կոտեմի հետ։ Հիմա, երբ ռուկոլան շատ հասանելի է ու բոլորդ համը գիտեք, գուցե իմ հետ վիճեք այս համեմատության համար։ Ինչևէ, այդ համեմատականը ուղեղումս դաջվել էր ու որոշեցի այս երկուսի հիմքով նոր աղցան ստանալ։ Մտածում եք համեղ է թե չէ։ Պատասխանեմ, որ դեռ շատ եմ պատրաստելու այս աղցանից, իսկ մնացածը արդեն կարող եք ենթադրել։
Հատիկավոր լոբու օգտակարության մասին մի անգամ չի, որ գրել եմ։ Այն բուսական սպիտակուցի հրաշալի աղբյուր է։ Հաճախ եմ ներկայացնում բաղադրատոմսեր, որպեսզի նոր առիթներ ունենաք այն կիրառելու համար։
Ռուկոլան բարձրացնում է արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը, հեռացնում է ավելորդ խոլեստերինը, ինչպես նաև կայունացնում է նյութափոխանակությունը օրգանիզմում: Ռուկոլայով պատրաստվող աղցանները շատ համեղ են ստացվում: