Հատիկ լոբով և ռուկոլայով աղցան

Անի Նալբանդյան · հունիս 2 2020
Դիտումներ 3898

Հատիկավոր լոբու օգտակարության մասին մի անգամ չի, որ գրել եմ։ Այն բուսական սպիտակուցի հրաշալի աղբյուր է։ Հաճախ եմ ներկայացնում բաղադրատոմսեր, որպեսզի նոր առիթներ ունենաք այն կիրառելու համար։

Բաղադրությունը`

  • 1 բաժակ խաշած լոբի
  • 1 տուփ ռուկոլա
  • 2 հատ լոլիկ
  • 6հատ լորի ձու
  • զեյթունի ձեթ
  • բալզամիկ քացախ
  • օրեգանո
  • սև պղպեղ
  • ծովի աղ

Պատրաստման եղանակը`


1․Հատիկավոր լոբին թրջել սառը ջրի մեջ և թողնել 12 ժամ, ապա փոխել ջուրը և խաշել մինչև պատրաստ լինելը։ Եփվելուց 5 րոպե առաջ ավելացնել աղը։
2․Լոլիկը և ռուկոլան լվանալ, չորացնել։ Լոլիկը կտրատել կիսալուսնաձ։ Աղցանամանի մեջ խառնել իրար, վրան ավելացնել զեյթունի ձեթը և բալզամիկ քացախը, համեմել աղով և օրեգանոյով։
3․Լորի ձուն խաշել, կլպել և մեջտեղից երկու մասի բաժանել։
4․Մատուցվող ափսեր մեջ լցնել ռուկոլայի և լոլիկի միքսը, մեջտեղի հատվածում լցնել խաշած լոբին, իսկ կողքերը զարդարել խաշած ձվի կտորներով։ Համեղ ու առողջ աղցանը պատրաստ է։
Բարի ախորժակ։

Հուշում`


1․Այս աղցանի մեջ գրամները ու թվերը կարևոր չեն։ Ամեն ինչ կարող եք աչքաչափով անել։
2․Կարող եք օգտագործել հատիկավոր լոբու ցանկացած տեսակ՝ կարմիր, սև, սպիտակ և այլն։
3․Ցանկության դեպքում կարող եք նաև քունջութ ավելացնել։

աղցաններլոլիկռուկոլահատիկ լոբիլորի ձու

Նմանատիպ գրառումներ
Կոտեմ ու ռուկոլա
Ռուկոլայով աղցան
Կարմիր կաղամբով և սպանախով աղցան
Բաբա Գանուշ
Կոտեմով և լոլիկով աղցան
Սագախոտով և ավոկադոյով աղցան
Հում դդմիկով աղցան
Կարմիր լոբով և հազարով աղցան
Լյարդով աղցան
Սմբուկով կորեական աղցան
Խորոված սմբուկով և պղպեղով աղցան
Աղցան <<Արևոտ դդում>>
Դանդուռով աղցան
Օրզոյով բանջարեղենային աղցան
Սմբուկը լոլիկի հյութի մեջ
Կանաչ սխտորը լոլիկով
Սմբուկով և թթվասերով աղցան
Դանդուռով ամառային աղցան