Մութաբալ

Անի Նալբանդյան · օգոստոս 30 2019
Դիտումներ 12339

Սիրիական ծագում ունեցող այս լիբանանյան նախուտեստը բոլորիս կողմից շատ սիրելի է։ Այն շատ արագ է պատրաստվում և անչափ համեղ է։ Մութաբալ Ձեր ամենօրյա և տոնական սեղաններին արաբական շքեղություն կբերի։

Բաղադրությունը`

  • 2 հատ սմբուկ
  • 3 ճ/գ քամած մածուն
  • 2 ճ/գ թահին
  • 1-2 պճեղ սխտոր
  • 0,5 հատ լիմոնի հյութ
  • զեյթունի ձեթ
  • 1/4 գդալ կարմիր պղպեղ
  • դանակի ծայրով քիմիոն
  • աղ

Պատրաստման եղանակը`


1․Սմբուկը խորովել կրակի վրա, մաքրել և դանակով անդադար մանրացնել այնքան, մինչև որ ստացվի գրեթե համասեռ զանգված։ Տեղափոխել աղցանամանի մեջ։
2Ավելացնել քամած մածունը, թահինը, ճզմած սխտորը, լիմոնի հյութը, համեմունքները և աղը։ Բոլորը միասին լավ խառնել, տեղափոխել մատուցվող ափսեի մեջ, գդալով փոսիկներ անել և ավելացնել զեյթունի ձեթը։ Մատուցել լոշիկով կամ պիտա հացով։
Բարի ախորժակ

Հուշում`


1․Սմբուկը կարող եք խորովել նաև ջեռոցում։ Այս դեպքում լավ կլինի ավելացնել ծխեցված կարմիր պղպեղի փոշի, որ ավելի համեղ ստացվի։ Այն կարելի է նաև մանրացնել հարիչով, բայց շատ ավելի համեղ է, երբ սմբուկի կտորները մի փոքր զգացվում են։
2․Թահինի հետ պետք է զգույշ լինել և շատ չավելացնել, որպեսզի դառնահամ չստացվի։ Եթե առաջին անգամ եք պատրաստում, կարող եք ընթացքում փորձել ու ըստ Ձեր նախասիրության ավելացնել։ Նույնը վերաբերվում է նաև սխտորին և քիմիոնին։
3․Մութաբալը կարելի է զարդարել զեյթունի հատիկներով, կարմիր պղպեղի փոշիով, սումախով, քիմիոնով, անանուխի տերևներով կամ էլ նռան հատիկներով։
4․Մութաբալը կարելի է մատուցել լոշիկով, պիտա հացով, իսկ Հայաստանում՝ նաև լավաշով։
5․Բաղադրատոմսի մեջ զեյթունի ձեթը շատ որոշիչ դեր ունի։ Այս պարագայում այն չի կարելի փոխարինել այլ բուսայուղով։

սմբուկսխտորաղցաններքամած մածունթահին

Նմանատիպ գրառումներ
Սիսեռով և սմբուկով աղցան
Սմբուկով և ընկույզով աղցան
Սմբուկը լոլիկի հյութի մեջ
Սնկի համով սմբուկ
Իմամ Բայալդի
Խորոված սմբուկով և պղպեղով խավարտ
Աջափսանդալի