Մարինացված կարմիր բողկ
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Մայիսի 21 2015թԴիտումներ` 2548
1.Փոքր կաթսայի մեջ խառնել ջուրը, քացախը,աղը,շաքարավազը,սև պղպեղը, համեմի սերմը: Բոլորը միասին եռացնել ու դնել մի կողմ, որ հովանա:
2.Բողկը մաքրել, լվանալ և բարակ կտրատել: Կտրատած բողկը և թարխունի ճյուղերը դասավորել տարայի մեջ, վրան ավելացնել հովացած մարինադը: Պահել սառնարանում ամենաքիչը գոնե մեկ օր: Կարելի է նաև օգտագործել աղցանների մեջ։
Բարի ախորժակ
բողկ քացախ հատիկավոր պղպեղ համեմի սերմ թարխուն Սառը խոտիկներ