Սոբա
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Փետրվարի 5 2017թԴիտումներ` 5276
1․Ամանի մեջ լցնել երկու տեսակի ալյուրները, ավելացնել ձուն և սկսել խառնել։ Ապա ավելացնել ջուրը և խմոր հունցել։ Ստացված խմորը բաժանել երկու գնդի։ Գնդերը բացել 1 մմ հաստությամբ շերտով։ Յուրաքանյուր շերտից կտրատել 3 հատ 10 սմ լայնությամբ ուղղանկյուններ։ Ուղղանկյուններից ձևավորել գլանակներ և բարակ կտրատել։ Ամբողջ ընթացքում ձեռքերը և խմորը ալյուրոտել, որպեսզի խմորը չկպնի ձեռքերին։ Ստացված լապշաները թողնել 5 րոպե, որ չորանա։
2․Կաթսայի մեջ եռացնել 3 լ ջուր, ավելացնել աղ և 1ճ/գ ձեթ։ Լապշան լցնել մեջը եփվելու։ Երբ լապշաները բարձրանան ջրի երես, պատրաստ են։
3․Սոուսի համար ձեթի մեջ տապակել մանր կտրատած սխտորը և չիլի պղպեղը, ավելացնել սոյայի սոուսը, շաքարավազը, լիմոնի հյութը։ Եփել 2-3 րոպե։
4․Պատրաստի լապշան քամել, ավելացնել սոուսի մեջ և խառնել։ Մատուցելիս վրան շաղ տալ բոված քունջութ։
Բարի ախորժակ
1.Հնդկաձավարի ալյուր կարելի է պատրաստել տան պայմաններում։ Հարկավոր է հնդկաձավարը լվանալ, չորացնել, ապա մանրացնել բլենդերի համապատասխան գլխիկով։ Ստացված ալյուրը անցկացնել մաղով և հեռացնել մնացորդը։
հնդկաձավարի ալյուր ալյուր ձու սոյայի սոուս սխտոր չիլի պղպեղ Արևելյան խոհանոց