Եղինջով և բլղուրով ապուր
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Մայիսի 5 2018թԴիտումներ` 4952
1․Եղինջ մաքրել, լվանալ սառը ջրով և կտրատել։
2․Կարտոֆիլը մաքրել, լվանալ։ 2 հատը մանր խորանարդիկներով կտրատել,իսկ մյուս երկուսը՝ խոշոր։
3․Սոխը և սխտորը մանր կտրատել և ձեթով տապակել։ Պատրաստի սոխառածին ավելացնել մանր կտրատած կարտոֆիլը և 3-4 րոպե տապակել։ Ավելացնել մի փոքր աղ, սև պղպեղ և համեմի աղացած սերմ։ Բոլորը միասին լավ խառնել, մոտ 200 գրամ ջուր ավելացնել և եթել մինչև կարտոֆիլի պատրաստ լինելը։ Եթե ջուրը գոլորշանա, ընթացքում ավելացնել։ Պատրաստի կարտոֆիլը ճզմել, վրան ավելացնել եռացրած ջուր, մաքրած լվացած բլղուրը և մնացած կարտոֆիլը։
4․Կարտոֆիլի պատրաստ լինելուց 10-15 րոպե առաջ ավելացնել կտրատած եղինջը։ Եփել ևս 10 րոպե, ապա ավելացնել հարած ձուն և անընդհատ խառնել։ Վերջում ավելացնել կտրատած մաղադանոսը և սամիթը, թողնել 2-3 րոպե, համեմել աղով և անջատել։
Բարի ախորժակ
եղինջ բլղուր կարտոֆիլ սոխ սխտոր Հայկական խոհանոց