Ջեռոցում եփած սխտորով կարտոֆիլ
Անի Նալբանդյան · ապրիլ 16 2016Դիտումներ 15490
Բաղադրությունը`
- 1 կգ կարտոֆիլ
- 1 գլուխ սխտոր
- 1 ճ/գ ծիտրոն
- 1 հատ դափնու տերև
- 1 թ/գ սև պղպեղ
- 1 թ/գ կարմիր պղպեղ
- 4 ճ/գ զեյթունի ձեթ
- 1 ճ/գ քացախ
- աղ
Պատրաստման եղանակը`
1․Կարտոֆիլը լվանալ, մաքրել և կտրատել միջին չափի խորանարդիկներով։
1․Առանձին ամանի մեջ իրար հետ խառնել ձեթը, քացախը, մանրացրած ծիտրոնը,սև և կարմիր պղպեղը, սխտորը։ Ավելացնել կարտոֆիլի վրա, խառնել այնպես, որ համեմունքները հավասարաչափ տարածվեն։
3.Ջեռոցի թավայի մեջ փռել ալյումինե փայլաթիթեղ, վրան փեփևակի ձեթ քսել, լցնել կարտոֆիլը, ծածկել փայլաթիթեղի մեկ այլ շերտով այնպես, որ ոչ մի բաղ տեղ չմնա։ Տեղափոխել 200 աստիճան տաքացրած ջեռոցում։ Պահել 30 րոպե, ապա հանել վրայի փայլաթիթեղը և թողնել ևս 10 րոպե, որպեսզի կարտոֆիլը կարմրի։ Մատուցել տաք վիճակում բանջարեղենային աղցանի հետ։
Բարի ախորժակ
տաք ուտեստներսխտորկարտոֆիլծիտրոն
Նմանատիպ գրառումներ

Ամառային սննդակարգի անբաժան մասն է կազմում դդմիկը։ Այս բանջարեղենը ոչ միայն շատ համեղ է, այլ նաև շատ մատչելի։ Դդմիկով պատրաստվող ճաշատեսակներից թերևս ամենահայտնին դդմիկով կոտլետներն են։ Այն պատրաստելը այնքան էլ դժվար չէ։ Անցենք գործի։

Տապակած բանջարեղնեով պատրաստվող ուտեստների մեջ ամենահամեղներից մեկը բոլորիս հայտնի Իմամ Բայալդին է: Պատրաստման եղանակաները շատ են: Առաջարկում եմ պատրաստել այս տարբերակով, որը շատ հեշտ է և համեղ:

Այսօր կպատրաստենք հնդկական սամոսայի մոտիվներով հայկական լավաշով և հավի կրծքամսով եռանկյունաձև բլիթներ, որոնք արտաքնապես կհիշացնեն հնդկական սամոսան, իսկ համը շատ մոտ կլինի մեր քիմքին։ Խմորի փոխարինումը լավաշով ավելի կհեշտացնի մեր գործը։
