Կուլչա
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / Փետրվարի 18 2015թԴիտումներ` 6926
1.Խմորիչը և շաքարավազը խառնել իրար, ավելացնել 100 մլ տաք ջուր և թողնել 10 րոպե:
2.Մնացած 200 մլ ջուրը խառնել կաթի հետ, ավելացնել ձեթը, աղը և պատրաստի խմորիչը: Ալյուրը ավելացնել քիչ-քիչ և հունցել խմոր: Խմորը պետք է բուլկու խմորի նման ստացվի: Պատրաստի խմորը դնել տաք տեղում 1.5-2 ժամ:
3.1.5-2 ժամից հետո խմորը բաժանել 10-12 մասի և գնդի ձև տալ, թողնել 0.5 ժամ հանգստանա:
4.Յուրաքանչյուր գնդի մեջտեղի հատվածում մատով փոս անել և պատառաքաղով ծակծկել, որ այդ հատվածը չբարձրանա:
5. Ջեռոցը միացնել 200 աստիճան: Պատրաստի գնդիկների վրա սառը ջուր քսել, փոսիկի հատվածում քունջութ լցնել և դնել ջեռոցը 25-30 րոպե:
6. Ջեռոցից հանելուց հետո վրան սառը ջուր ցողել և թողնել 5 րոպե: Հետո վրան ձեթ քսել: Տաջիկական հացերը պատրաստ են:
Բարի ախորժակ
ալյուր կաթ ձեթ քունջութ Արևելյան խոհանոց