Բաղադրությունը`

  • 2 հատ ձու
  • 4 ճ/գ շաքարավազ
  • 160 մլ կաթ
  • 130 գրամ ալյուր
  • 2 ճ/գ ձեթ
  • 2 պտղունց աղ
  • 0,5 թ/գ վանիլին
  • 1թ/գ փխրեցուցիչ

Պատրաստման եղանակը`


1․Դեղնուցները և սպիտակուցները առանձնացնել։ Սպիտակուցը հարել մի պտղունց աղի հետ մինչև պնդանալը։
2․Դեղնուցը հարել շաքարավազի և վանիլինի հետ մինչև դեղնուցի սպիտակելը, ապա ավելացնել ձեթը,կաթը և թեթևակի հարել։
3․Ալյուրի մեջ ավելացնել փխրեցուցիչը և մի պտղունց աղ, խառնել և լցնել հարած զանգվածի վրա։ Հարել մինչև համասեռ զանգված ստանալը։
4․Պատրաստի խմորի մեջ լցնել սպիտակուցը և ներքևից վերև շարժումներով խառնել խմորի հետ։
5․Թավան լավ տաքացնել, շատ բարակ շերտով ձեթ քսել, փոքրիկ շերեփով խմորը լցնել տաքացած թավայի վրա։ Հենց սկսեն պղպղջակներ երևալ՝ փանքեյքը շուռ տալ։ Եփել երկու կողմից։ Մատուցել անմիջապես։
Բարի ախորժակ

Հուշում`


1․Փանքեյքի համար օգտագործվող ձուն և կաթը պիտի լինեն սենյակային ջերմաստիճանի։
2․Փանքեյքերը տապակում են միջին կամ միջինից մի քիչ թույլ ջերմաստիճանով։
3․Փանքեյքերը կարելի է մատուցել տարատեսակ ջեմերի, օշարակաների, թթվասերի և կաթնաշոռի, խտացրած կաթի, գետնանուշի կարագի և թարմ մրգերի հետ։

ձուկաթալյուրկարկանդակներձեթ

Նմանատիպ գրառումներ