Վայրի ծնեբեկով ձվածեղ
Հեղինակ՝ Անի Նալբանդյան / մայիս 1 2018Դիտումներ` 6362
Բաղադրությունը`
- 1 կապ վայրի ծնեբեկ
- 4 հատ ձու
- 2 ճ/գ կաթ
- 1/4 հատ գլուխ սոխ
- 1 ատամիկ սխտոր
- 1/4 թ/գ նանա
- ձեթ
- սև պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը`
1․Ծնեբեկը մաքրել, հեռացնել կոշտ մասերը, լվանալ սառը ջրով և կտրատել 4-5 սմ կտորների։
2․Աղ արած եռացող ջրի մեջ ծնեբեկը խաշել 3-5 րոպե,ապա ջրքամել։
3․Ձուն կոտրել, հարելի կաթի, աղի, սև պղպեղի և նանայի հետ միասին։
4․Ձեթը լցնել թավայի մեջ, ավելացնել մանր կտրատած սոխը և սխտորը, տապակել մինչև թափանցիկ դառնալը։
5․Պատրաստի սոխառածի վրա լցնել հարած ձուն, ավելացնել ջրքամված ծնեբեկը, խառնել և տեղափոխել 200 աստիճան տաքացրած ջեռոցը 10-15 րոպե։
Բարի ախորժակ"
Նմանատիպ գրառումներ
