Եղինջով և բլղուրով ապուր

Անի Նալբանդյան · մայիս 5 2018
Դիտումներ 9512

Հայկական խոհանոցում եղինջով ապուրը շատ հայտնի է։ Վաղ գարնանից եղինջը սկսում է հայտնվել շուկաներում և մեր խոհանոցներում։ Եղինջով ապուրի պատրաստման մի քանի տարբերակներ կան։ Այսօր կպատրաստենք բլղուրով տրբերակը։

Բաղադրությունը`

  • 500 գրամ եղինջ
  • 4 հատ միջին չափի կարտոֆիլ
  • 1 բաժակ բլղուր
  • 1 հատ գլուխ սոխ
  • 3 ատամիկ սխտոր
  • 2 հատ ձու
  • 50 գրամ ձեթ կամ կարագ
  • 1/4 թ/գ համեմի աղացած սերմ
  • մի քանի ճյուղ մաղադանոս
  • մի քանի ճյուղ սամիթ
  • սև պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը`


1․Եղինջ մաքրել, լվանալ սառը ջրով և կտրատել։
2․Կարտոֆիլը մաքրել, լվանալ։ 2 հատը մանր խորանարդիկներով կտրատել,իսկ մյուս երկուսը՝ խոշոր։
3․Սոխը և սխտորը մանր կտրատել և ձեթով տապակել։ Պատրաստի սոխառածին ավելացնել մանր կտրատած կարտոֆիլը և 3-4 րոպե տապակել։ Ավելացնել մի փոքր աղ, սև պղպեղ և համեմի աղացած սերմ։ Բոլորը միասին լավ խառնել, մոտ 200 գրամ ջուր ավելացնել և եթել մինչև կարտոֆիլի պատրաստ լինելը։ Եթե ջուրը գոլորշանա, ընթացքում ավելացնել։ Պատրաստի կարտոֆիլը ճզմել, վրան ավելացնել եռացրած ջուր, մաքրած լվացած բլղուրը և մնացած կարտոֆիլը։
4․Կարտոֆիլի պատրաստ լինելուց 10-15 րոպե առաջ ավելացնել կտրատած եղինջը։ Եփել ևս 10 րոպե, ապա ավելացնել հարած ձուն և անընդհատ խառնել։ Վերջում ավելացնել կտրատած մաղադանոսը և սամիթը, թողնել 2-3 րոպե, համեմել աղով և անջատել։
Բարի ախորժակ

սխտորկարտոֆիլսոխհայկական խոհանոցեղինջբլղուր

Նմանատիպ գրառումներ
Կանաչ լոբով և կարտոֆիլով աղցան
Դանդուռով և կարտոֆիլով աղցան
Կարտոֆիլով և կանաչ զեյթունով աղցան
Տապակած կարտոֆիլը դդմիկով
Ջեռոցում եփած սխտորով կարտոֆիլ
Դդմիկով կոտլետ