Գլուխ սոխով ալադի

Անի Նալբանդյան · ապրիլ 6 2015
Դիտումներ 5648

Սոխը ամենաշատ օգտագործվող մթերքներից է: Բայց այն միշտ երկրորդային դերերով է հանդես գալիս: Սոխով ալադիների մեջ այն առաջնային դեր ունի: Արագ պատրաստվող և շատ օգտակար այս ալադիների գլխավոր բաղադրիչը կարող է այդպես էլ գաղտնիք մնալ Ձեր ընտանիքի անդմաների համար, քանի որ սպիտակաձավարի շնորհիվ այն նուրբ համ է ձեռք բերում:

Բաղադրությունը`

  • 3 հատ միջին չափի գլուխ սոխ
  • 2 հատ ձու
  • 5 ճ/գ սպիտակաձավար
  • 50 գրամ կարագ
  • աղ
  • սև պղպեղ

Պատրաստման եղանակը`


1.Սոխը մաքրել, բաժանել չորս մասի: Սառը ջրի մեջ լցնել 1 թ/գ աղ և 1 թ/գ քացախ: Սոխը թողնել ստացված լուծույթի մեջ 20-30 րոպե: Այս եղանակով կարելի է ազատվել սոխին յուրահատուկ հոտից և դառնությունից:
2.Սոխը շատ մանր կտրատել կամ մանրացնել բլենդերով: Առաջացած հյութը քամել: Համեմել աղով և պղպեղով, ավելացնել ձուն,սպիտակաձավարը և լավ խառնել:
3.Թավան տաքացնել, ավելացնել կարագը, թողնել որ հալվի: Տաքացած կարագը մեջ ճաշի գդալով դնել պատրաստի զանգվածից, գդալով մի փոքր տարածել: Մոտավորապես ստացվում է 10-12 հատ ալադի:

տաք ուտեստներձուսպիտակաձավարգլուխ սոխ

Նմանատիպ գրառումներ
Մսով կոտլետ
Ձվով տապակած թելուկ
Խաշած կարտոֆիլով կոտլետ
Արագ պատրաստվող միս
Դդմիկով կոտլետ
Կոլդունի
Կարտոֆիլով տորթ