Սմբուկով կորեական աղցան

Անի Նալբանդյան · հոկտեմբեր 17 2016
Դիտումներ 25223

Կորեական խոհանոցը բոլորիս հայտնի է իր համեղ աղցաններով։ Շարունակենք ծանոթանալ նոր բաղադրատոմսերի հետ միասին։

Բաղադրությունը`

  • 2 հատ սմբուկ
  • 1 հատ կանաչ պղպեղ
  • 1 հատ գլուխ սոխ
  • 1 հատ մեծ լոլիկ
  • 1 պճեղ սխտոր
  • 3 ճ/գ ձեթ
  • 1 ճ/գ սոյայի սոուս
  • 1 թ/գ համեմի սերմ
  • սև և կարմիր պղպեղ
  • ռեհան
  • աղ

Պատրաստման եղանակը`


1.Տաքացրած ձեթի մեջ տապակել կիսալուսնաձև կտրատած սոխը։ Երբ սոխը թափանցիկ դառնա, ավելացնել երկարությամբ կտրատած պղպեղը։ Տապակել մոտ 5 րոպե, ապա ավելացնել կիսալուսնաձև կտրատած լոլիկը։
2.Սմբուկը լվանալ, կտրատել շեղանկյունաձև։ Ավելացնել եփվող բանջարեղենի վրա, խառնել և շարունակել տապակել։ Պատրաստ լինելուց 5 րոպե առաջ ավելացնել մանր կտրատած ռեհանը,ճզմած սխտորը, սոյայի սոուսը և համեմունքները։ Պահել սառնարանում մոտ 2-3 ժամ, ոռպեսզի համերը իրար միանան։
Բարի ախորժակ

սմբուկաղցաններսոյայի սոուսլոլիկսոխպահքռեհանպղպեղ

Նմանատիպ գրառումներ
Խորոված սմբուկով և պղպեղով աղցան
Սնկի համով սմբուկ
Բաբա Գանուշ
Սիսեռով և սմբուկով աղցան
Սմբուկը լոլիկի հյութի մեջ
Սմբուկով և թթվասերով աղցան
Մութաբալ
Սմբուկով և ընկույզով աղցան