Ավելուկով և ձավարով ապուր
Անի Նալբանդյան · փետրվար 16 2017Դիտումներ 32939
Բաղադրությունը`
- 1 կապ ավելուկ
- 0.5 բաժակ մանր ձավար
- 1 հատ գլուխ սոխ
- 2 հատ կարտոֆիլ
- 2 ճ/գ ալյուր
- ձեթ
- սխտոր
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը`
1.Ավելուկը մկրատով կտրատել, վրան լցնել տաք ջուր և պահել 15 րոպե: Ջուրը քամել, լվանալ և լցնել եռացող ջրի մեջ: Երբ սկսի նորից եռալ, ավելացնել ձավարը և մանր կտրատած կարտոֆիլը:
2.Սոխը մանր կտրատել առատ ձեթով սոխառած անել, ավելացնել ալյուրը և շարունակել բովել մինչև վարդագույն դառնալը: Պատրաստի սոխառածը լցնել ճաշի վրա, համեմել աղով և սև պղպեղով: Եփել ևս 5 րոպե: Մատուցել ծեծած սխտորով:
Բարի ախորժակ