Կաղամբաթթվով Վինեգրետ
Անի Նալբանդյան · փետրվար 12 2016Ռուսական խոհանոցից մեր ճաշացանկ մտած այս աղցանի պատրաստման շատ տարբերակներ կան: Այսօր պատրաստենք կաղամբաթթվով տարբերակը, որը շատ համեղ է և գունեղ: Պահքի մեջ գտնվողները ևս կարող են իրենց թույլ տալ վայելել այս հրաշալի աղցանը:
Բաղադրությունը`
- 1 բաժակ կարմիր լոբի
- 4-5 հատ միջին չափի բազուկ
- 3 հատ գազար
- 3 հատ միջին չափի կարտոֆիլ
- 250 գրամ կաղամբաթթու
- 1 հատ մեծ գլուխ սոխ
- համեմ, մաղադանոս
- ձեթ
- քացախ
- սև և կարմիր պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը`
1.1 բաժակ լոբին թրջել ամբողջ գիշեր, հետո ջուրը փոխել ու խաշել: Քամել, թողնել որ հովանա:
2.Բազուկը, կարտոֆիլը և գազարը լավ լվանալ և խաշել: Եփվելուց հետո հովացնել, մաքրել և կտրատել խորանարդաձև:
3.Կաղամբաթթուն երկարությամբ բարակ կտրատել:
4.Գլուխ սոխը մաքրել, կիսալուսնաձև կտրատել և տապակել ձեթի մեջ:
5.Բոլոր բաղադրիչները խառնել իրար, ավելացնել մանր կտրատած համեմը և մաղադանոսը, համեմել սև և կարմիր պղպեղով, աղով և քացախով: Թողնել, որ համերը միանան:
Բարի ախորժակ