Սամոսա

Անի Նալբանդյան · մարտ 25 2015
Դիտումներ 8088

Սամոսան հնդկական խոհանոցի ամենահայտնի նախուտեստներից է: Այն եռանկյունաևձ, ձեթի մեջ տապակված խմոր է` կարտոֆիլե լցոնով: Միջուկի բաղադրիչները տարբերվում են Հնդկաստանի տարբեր շրջաններում: Այսօր Ձեզ կներկայացնեմ Փունջափում ընդունված տարբերակը: Այն շատ համեղ է հատկապես անանուխի չաթնիով, որի բաղադրատոմսը կկարողանաք գտնել Սոուսներ բաժնում:

Խմորի համար`

  • 1.5 բաժակ ալյուր
  • 3/4 թ/գ աղ
  • 1/4 թ/գ քիմիոն (հատիկներ)
  • 2 ճ/գ ձեթ
  • 1 ճաշի գդալ լիմոնի հյութ
  • 1/4 բաժակ +2 ճ/գ ջուր
  • Միջուկի համար`
    • 700 գրամ խաշած կարտոֆիլ
    • 1/2 բաժակ կանաչ ոլոռ
    • 0.5-1 հատ կծու կանաչ չիլի պղպեղ
    • 1 թ/գ համեմի սերմ (հատիկ)
    • 1 թ/գ սամիթի սերմ (հատիկ)
    • 1/2 թ/գ քիմիոն (հատիկ)
    • 1/2 թ/գ գարամ մասալա
    • 1 ճ/գ կոճապղպեղ
    • 1 ճ/գ լիմոնի հյութ
    • 10 ճյուղ համեմ կամ մաղադանոս
    • 2 ճ/գ ձեթ

    Պատրաստման եղանակը`


    1.Ալյուրի վրա ավելացնել աղ, քիմիոնի հատիկներ և խառնել: Հետո ավելացնել ձեթը: Ալյուրի և ձեթի խառնուրդը տրորել այնքան, որ ձեթը ամբողջովին միաձուլվի ալյուրի հետ: Երբ ալյուրն ու ձեթը միասեռ զանգված լինեն, ավելացնել լիմոնի հյութը և ջուրը ու հունցել խմորը: Խմորը թողնել, որ 20 րոպե հանգստանա :
    2.Խաշած կարտոֆիլը կտրատել մանր խորանարդիկներով, ավելացնել աղ, գարամ մասալա,մանր կտրատած կանաչի, չիլի պղպեղ, լիմոնի հյութ և նախապես ջրի մեջ թրջած համեմի և սամիթի սերմերը: Բոլորը միասին լավ խառնել:
    3. Թավայի մեջ ձեթ լցնել և տաքացնել միջին ուժգնության կրակի վրա: Տաքացած ձեթի մեջ լցնել քիմիոնի սերմերը և կանաչ ոլոռը: Եփել 1-2 րոպե: Ավելացնել կարտոֆիլի զանգվածը և շարունակել եփել 3-5 րոպե: Կրակը անջատել և թողնել մինչև սենյակային ջերմաստիճանի հասնելը:
    4.Հանգստացած խմորը բաժանել փոքր մասերի և ձևավորել գոլֆի գնդակից մի փոքր մեծ գնդիկներ: Գնդիկները բացել օվալաձև: Դանակով մեջտեղից երկու հավասար մասի բաժանել: Մեկ գնդիկից ստացվում է երկու հատ սամոսա: Խմորից մի ծայրից վերցնել, եզրին երկարությամբ սառը ջուր քսել, մյուս ծայրը վերցնել և միացնել իրար այնպես, որ կոն ստացվի: Իրար վրա բերած եզրերը լավ սեղմել, որ կպնեն: Կարտոֆիլի զանգվածից գդալով լցնել կոնի մեջ: Կոնի ներքևի հատվածի եզրին էլ ջուր քսել և կոնը փակել:
    5.Կաթսայի մեջ 1 լիտր ձեթը լավ տաքացնել և մեջը եփել եռանկյունաձև սամոսաները: Կարելի է մատուցել անանուխի չաթնիով կամ կետչուպով:
    Բարի ախորժակ

    ալյուրկարտոֆիլհամեմի սերմհնդկական խոհանոցարևելյան խոհանոցկանաչ ոլոռձեթպահքքիմիոնսամիթի սերմգարամ մասալակոճապղպեղ

    Նմանատիպ գրառումներ
    Դդմիկով կոտլետ
    Կոլդունի