Բազուկով չեխական դերունի
Անի Նալբանդյան · օգոստոս 30 2016Դիտումներ 9019
Բազուկի օգտակար հատկությունները այնքան շատ են, որ նրա օգտագործումը խոհանոցի մեջ իսկական փրկություն է:Առաջարկում եմ ձեզ բաղադրատոմս, որը համեղ է և օգտակար:
Բաղադրությունը`
- 500 գրամ բազուկ
- 2-3 պճեղ սխտոր
- 1 հատ ձու
- 4-5 ճ/գ ալյուր
- աղ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը`
1. Բազուկը լվանալ, չորացնել, փաթաթել փայլաթիթեղի մեջ և եփել 200 աստիճան ջեռոցի մեջ 30-40 րոպե: Ջեռոցից հանել, մի փոքր հովացնել և կլպել: Անցկացնել մանր քերիչով: Քերած բազուկի վրա ավելացնել ճզմած սխտորը, ձուն, ալյուրը, աղը և սև պղպեղը: Բոլորը միասին լավ խառնել:
2.Թավայի մեջ ձեթ լցնել, տաքացնել: Գդալով վերցնել խճողակից և տապակել ձեթի մեջ երկու կողմից: Կարելի է մատուցել թթվասերով:
Բարի ախորժակ