Ավոկադայով և ձվով նախաճաշ
Անի Նալբանդյան · փետրվար 18 2018Դիտումներ 9478
Նախաճաշը ճիշտ սննդակարգի կարևոր բաղադրիչներից է։ Եթե Ձեր առավոտները սկսվում է մի բաժակ դառը սուրճով, ուրեմն ժամանակն է միանալ իմ էջին ու հետևել հեշտ ու արագ պատրաստվող բաղադրատոմսերին։ Այսօր խաշած ձուն կմատուցենք ավոկադայով, որը գեղեցիկ, համեղ ու օգտակար կդարձնի Ձեր առավոտը։
Բաղադրությունը`
- 1 հատ ավոկադո
- 4 հատ ձու
- 4 կտոր հաց
- 2 պճեղ սխտոր
- 50 դրամ կարագ
- սր պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը`
1․Ձուն պինդ խաշել, կեղևից մաքրել և պատառաքաղով մանրացնել։ Համեմել աղով և սև պղպեղով։
2․Ավոկադոն մաքրել, կտարտել,
համմել շատ քիչ ձեթվ, աղով և սև պղպեղով։
3․ Հացը կարմրացնել ջեռոցում կամ տոստերի մեջ։ Վրան քսել սխտոր,կարագ, լցնել մանրացրած ձուն։ Որպես վերջին շերտ օգտագործել համեմված ավոկադոն։ Համեղ նախաճաշը պատրաստ է։
Բարի ախորժակ