Չիչխանով սոուս
Անի Նալբանդյան · նոյեմբեր 7 2015Չիչխանը շատ օգտակար հատապտուղ է: Չիչխանից կարելիէ պատրաստել տարբեր տեսակի դեսերտներ: Քչերը գիտեն, որ չիչխանից հնարավոր է նաև պատրաստել շատ համեղ սոուսներ, որոնք հրաշալի կերպով լրացնում են մսային և ձկնային ուտեստները:
Բաղադրությունը`
- 500 գրամ չիչխան
- 4 ճ/գ շաքարավազ
- 1 թ/գ աղ
- 2 պճեղ սխտոր
- 60 մլ ձեթ
- 2 հատ կծու պղպեղ
- 1 թ/գ ռեհան
- 1 թ/գ ուրց
- 1 ճ/գ քացախ
- սև պղպեղ
Պատրաստման եղանակը`
Չիչխանը լվանալ և մանրացնել բլենդերով: Ստացված զանգվածը անցկացնել մաղով, որ մնա միայն պտղամիսը:Մաղով անցկացրած զանգվածը նորից լցնել բլենդերի մեջ, ավելացնել աղը, շաքարավազը, սև պղպեղը, չորացրած ռեհանը, չորացրած ուրցը, սխտորը, կծու պղպեղը և նորից հարել բլենդերով: Լցնել կաթսայի մեջ, ավելացնել ձեթը և եփել մարմանդ կրակի վրա 15 րոպե: Անջատելուց հետո ավելացնել քացախը և խառնել: Թողնել սառնարանում մեկ գիշեր, որ համերը լրովին միանան:Մատուցել մսի և ձկան հետ:
Հուշում`
1.Շաքարավազը, աղը, կծու պղպեղը կարող եք լցնել ըստ ճաշակի:
2.Սոուսը կարող եք պատրաստել նաև կտերով՝ հաշվի առնելով կտերի մեջ առկա յուղի օգտակարությունը:
3.Սոուսը կարելի է նաև պահածոյացնել: Եթե պահածոյացնում եք, ապա տաք-տաք լցնել ստերիլիզացված բանկայի մեջ: