Վարունգով սոուս
Անի Նալբանդյան · դեկտեմբեր 10 2014Դիտումներ 8372
Աղցաններ պատրաստելիս մայոնեզը կարելի է փոխարինել վարունգով պատրաստվող այս թեթև սոուսով:
Բաղադրությունը`
- 1 միջին չափի վարունգ
- 100 գրամ սերուցքային պանիր
- 2 պճեղ սխտոր
- 3 ճ/գ անյուղ թթվասեր
- 1 ճ/գ սամիթ
Պատրաստման եղանակը`
Վարունգը անցկացնել քերիչով, հյութը թեթևակի քամել, ավելացնել պանիրը, ճզմած սխտորը, թթվասերը, կտրատած սամիթը և խառնել: Սոուսը պատրաստ է: