Դանդուռով աղցան
Անի Նալբանդյան · սեպտեմբեր 14 2015Դիտումներ 13902
Բաղադրությունը`
- 1 կապ դանդուռ
- 3 հատ լոլիկ
- 2 հատ պղպեղ
- 3 պճեղ սխտոր
- մաղադանոս
- 3 ճ/գ ձեթ
- 1ճ/գ քացախ
- չորացրած անանուխ
- սև պղպեղ, աղ
Պատրաստման եղանակը`
1.Եռացող աղ արած ջրի մեջ լցնել նախօրոք լվացած և կտրատած դանդուռը: Պահել ընդամենը 3 րոպե, ապա ջուրը քամել:
2.Լոլիկը լվանալ, հեռացնել կճեպը և միջուկը: Պտղամիսը կտրատել երկարությամբ:
3.Պղպեղը լվանալ, բաժանել 4 մասին և կտրատել հորիզոնական: Սխտորը և մաղադանոսը շատ մանր կտրատել:
4.Բոլոր բաղադրիչները խառնել իրար, ավելացնել ձեթը, քացախը, չորացրած անանուխը, համեմել աղով և սև պղպեղով: Թողնել 30 րոպե, որ համերը միանան: Մատուցել մսային կերակուրների հետ:
Բարի ախորժակ