Դանդուռով աղցան
Անի Նալբանդյան · դեկտեմբեր 5 2014Դիտումներ 25668
Հայկական խոհանոցում շատ են պարզ և օգտակար աղցանները` պատրաստված տարբեր տեսակի կանաչիներից: Դանդուռով աղցանը ևս այս շարքից է:
Բաղադրությունը`
- 1 կապ դանդուռ
- 2 պճեղ սխտոր
- 2-3 ճաշի գդալ ձեթ
- քացախ
- աղ, պղպեղ
Պատրաստման եղանակը`
Դանդուռը եփել աղ գցած եռացող ջրի մեջ մինչև պատրաստ լինելը, ապա քամիչով քամել, պաղեցնել և կտրատել:Կտրատած դանդուռը լցնել աղցանամանի մեջ, ավելացնել մանր կտրատած սխտորը, քացախը, ձեթը: Համեմել աղով և պղպեղով:Մատուցելուց առաջ զարդարել կտրատած կանաչիով (այս աղցանին ավելի շատ համապատասխանում է համեմը և մաղադանոսը):