Դանդուռով և կարտոֆիլով աղցան
Անի Նալբանդյան · հունիս 25 2016Դիտումներ 19208
Բաղադրությունը`
- 1 կապ դանդուռ
- 2 հատ կարտոֆիլ
- 1 պճեղ սխտոր
- 0,5 հատ գլուխ սոխ
- համեմ
- օրեգանո
- սև և կարմիր պղպեղ
- քացախ
- ձեթ
- աղ
Պատրաստման եղանակը`
1․Դանդուռը լվանալ սառը ջրով և 30 րոպե պահել 1 լ ջրով և 1 ճ/գ աղով պատրաստած լուծույթի մեջ։ Ջրքամել և առանձնացնել տերևները։ Վրան ավելացնել մանր կտրատած սոխը, սխտորը, համեմը։ Համեմել աղով, օրեգանոյով, սև և կարմիր պղպեղներով, քացախով, ձեթով։ Բոլորը միասին լավ խառնել։
2․Կարտոֆիլը լվանալ, մաքրել և խաշել։ Կտրատել միջին չափի խորանադիկներով։ Ավելացնել դանդուռի վրա և խառնել։ Թողնել 30 րոպե, որպեսզի համերը միանան։
Բարի ախորժակ