Հարցման արդյունքներըտեգի համար:
Սպասը ու հայկական խոհանոցը անբաժան են։ Բայց հայկական խոհանոցում ավանդական սպասի շատ տարբերակներ կան, որոնց մասին նույնիսկ տեղյակ չենք։ Ես որպես սպասի մեծ երկրպագու, ուզում եմ Ձեզ լուսավորել։ Գյուղերում շատ ընդունված է սպասի մեջ տարատեսակ կանաչիներ օգտագործել։ Շիրակի դաշտավայրում շատ հաճախ են բազուկի տերևներ ավելացնում։ Իսկ դանդուռով տարբերակը ոչ այնքան հայտնի, բայց համեղ տարբերակներից մեկն է։
Փլավ պատրաստելը հաճույք է դառնում, երբ հնարավորություն եք ունենում <<խաղալ>> մթերքների հետ և նոր համեր ստեղծել: Ահա այդպիսի մի նոր համ եմ ստացել Ձեր համար: Շատ արագ է պատրաստվում, շատ համեղ է ու մինիմալ մթերքներ է օգտագործվում:
Դանդուռից կարելի էպատրաստել ոչ միայն աղցաններ, այլ նաև թթու դնել: Թթուն ստացվում է շատ համեղ, իսկ պատրաստելի շատ քիչ ժամանակ է խլում:
Դանդուռը օմեգա3-ով հարուստ բույս է, ինչ ավելի արժեքավոր ա դարձնում նրա օգտագործումը մեր ճաշացանկում։
Նախաճաշը կարելի է դարձնել համեղ և օգտակար դանդուռով ձվածեղի շնորհիվ։ Պատրաստեք և վայելեք այս անչափ համեղ և օգտակար բույսը։
Դանդուռը սկսում է ծաղկել հունիս ամսից մինչև սառնամանիքների ընկնելը։ Այս ամբողջ ընթացքում կարող ենք պատրաստել հում և եփված դանդուռով շատ համեղ աղցաններ։ Ուզում եմ ներկայացնել ամառային աղցան, որը շատ օգտակար է և համեղ։
Հայկական խոհանոցում շատ են պարզ և օգտակար աղցանները` պատրաստված տարբեր տեսակի կանաչիներից: Դանդուռով աղցանը ևս այս շարքից է: