Սիսեռով և դանդուռով աղցան
Անի Նալբանդյան · սեպտեմբեր 9 2016Դանդուռը օմեգա3-ով հարուստ բույս է, ինչ ավելի արժեքավոր ա դարձնում նրա օգտագործումը մեր ճաշացանկում։
Բաղադրությունը`
- 1 բաժակ սիսեռ
- 1 կապ դանդուռ
- 2 ճ/գ ձեթ
- 1 ճ/գ լիմոնի հյութ
- կանաչ սոխ
- համեմ
- մաղադանոս
- ռեհան
- 1 թ/գ սումախ
- սև և կարմիր պղպեղ
- աղ
Պատրաստման եղանակը`
1․1 բաժակ սիսեռը լվանալ և թրջել ամբողջ գիշեր։ Առավոտյան ջուրը փոխել և խաշել։ Երբ պատրաստ լինի, ավելացնել աղը, եփել ևս 1-2 րոպե, ապա անջատել կրակը։ Պատրաստի սիսեռը ջրքամել։ Երբ սիսեռը հովանա, վրան ավելացնել 2 ճ/գ ձեթ, 1ճ/գ լիմոնի հյութ, մանր կտրատած կանաչ սոխ, համեմ, մաղադանոս և ռեհան։ Համեմել սև և կարմիր պղպեղներով, սումախով։
2․1 կապ դանդուռը լվանալ սառը ջրով և կես ժամ պահել աղաջրի մեջ։ Աղաջուրը պատրաստել 1լ ջրով և մ ճ/գ աղով։ Այս ճանապարհով հնարավոր կլինի ոչնչացնել վնասակար բացիլներին։ Աղաջրից հանել, թողնել ջրքամվի։ Առանձնացնել թերթիկները և ավելացնել սիսեռի վրա։ Խանել, թողնել մոտ 15 րոպե համերը միանան և մատուցել։
Բարի ախորժակ