Եղինջապուր

Անի Նալբանդյան · մայիս 18 2015
Դիտումներ 13498

Եղինջը հայկական խոհանոցում հաճախակի օգտագործվող բույսերից է։ Այն չափազանց օգտակար է և համեղ։

Բաղադրությունը`

  • 150 գրամ եղինջ
  • 25 գրամ գլուխ սոխ
  • 15 գրամ հալած յուղ
  • 80 գրամ կարտոֆիլ
  • 20 գրամ բրինձ
  • մաղադանոս
  • աղ, սև պղպեղ (ըստ ցանկության)

Պատրաստման եղանակը`


1․Ջուրը եռացնել, մեջը գցել աղ,սոխառած, մաքրած և լվացած խոշոր կտրտած կարտոֆիլ, ընտրած ու լվացած բրինձ և եփել մինչև որ բրինձը պատրաստ լինի։ Մատուցելուց 15 րոպե առաջ ավելացնել ընտրած, լվացած և կտրտած եղինջ և թողնել մինչև եռալը։ Եղինջապուրը ավելի լավ է պատրաստել մսի արգանակով։ Մատուցելիս վրան մաղադանոս ցանել։
Բարի ախորժակ

մաղադանոսկարտոֆիլբրինձհայկական խոհանոցեղինջհալած յուղհայկական խոհանոց 1963

Նմանատիպ գրառումներ
Եղինջով ապուր
Կարտոֆիլով և կաղամբաթթվով աղցան
Կարտոֆիլով և կանաչ զեյթունով աղցան
Կաղամբով և կարտոֆիլով աղցան