Եղինջով ապուր

Անի Նալբանդյան · ապրիլ 2 2020
Դիտումներ 4357

Մեծ Պահքի օրերը դեռ շարունակվում են կարանտինային պայմաններում և մեզ առավել քան երբևէ պետք է առողջ սնվել։ Գարունը իր հետ բարիքներ է բերում, որ մեր գործը թեթևանա։ Պատրաստենք տաք ու համեղ ապուր, մաքրենք մեր օրգանիզմը անպետք նյութերից։

Բաղադրությունը`

  • 350 գրամ եղինջ
  • 50 գրամ մանր բլղուր
  • 2 հատ կարտոֆիլ
  • 1 հատ գազար
  • 1 հատ գլուխ սոխ
  • 1 ճ/գ ալյուր
  • ձեթ
  • աղ

Պատրաստման եղանակը`


1․Կաթսայի մեջ տաքացնել ձեթը, ավելացնել մանր կտրատած սոխը, մի փոքր աղ անել և շոգեխաշել սոխը։
2․Երբ սոխը թափանցիկ դառնա, ավելացնել կլոր-կլոր կտրատած գազարը և շարունակելտապակել 2-3 րոպե։
3․Կարտոֆիլը լվանալ, մաքրել և միջին չափի խորանարդիկների բաժանել։ Ավելացնել գազարի վրա և տապակել մոտ 5 րոպե։
4․ Ավելացնել 2 լիտր ջուր կամ բանջարեղենային արգանակ և եփել մինչև եռ գալը։
5․ Եռալուց անմիջապես հետո ավելացնել լվացած բլղուրը և շարունակել եփել մոտ 10 րոպե։ Ալյուրի վրա ավելացնել 3-4 ճ/գ ջուր և լավ խառնել այնքան, մինչև որ ստացվի համասեռ զանգված։ Ալյուրով պատրաստած խյուսը դանդաղորեն ավելացնել ապուրի մեջ՝ անընդհատ խառնելով ապուրը, որպեսզի գնդիկներ չառաջանան, հետո ավելացնել լավ լվացած եղինջը։ Եփել մոտ 5 րոպե, համեմել աղով և մանր կտրատած մաղադանոսով ու կրակը անջատել։
Բարի ախորժակ

մաղադանոսգազարկարտոֆիլապուրներգլուխ սոխեղինջ

Նմանատիպ գրառումներ
Պեկինյան կաղամբով և հազարով աղցան
Ծաղկակաղամբով <<փլավ>>
Կանաչ լոբով և գազարով աղցան
Հազարով և գազարով աղցան
Սպանախով աղցան
Գազարով և նեխուրով աղցան
Տապակած գազար