Կարտոֆիլով և կաղամբաթթվով աղցան

Անի Նալբանդյան · մարտ 3 2015
Դիտումներ 11352

Հայկական խոհանոցում կաղամբաթթվով ուտեստները շատ են: Այս աղցանը շատ արագ է պատրաստվում և կարող է պասի համար լավ բաղադրատոմս լինել:

Բաղադրությունը`

  • 125 գ կարտոֆիլ
  • 80 գ կաղամբաթթու
  • 50 գրամ գլուխ սոխ
  • 15 գ արևածաղկի ձեթ
  • մաղադանոս
  • աղ, սև պղպեղ

Պատրաստման եղանակը`


Կարտոֆիլը եփել գոլորշիով կամ ջրում: Թեթևակի պաղած կարտոֆիլը կլպել և կտրտել կլոր շերտերով, լցնել ամանը, ավելացնել մանր շերտերով կտրտած, աղաջուրը քամած կաղամբաթթու,աղ, պղպեղ, ձեթ: Բոլորը լավ խառնել և լցնել մատուցվող ամանի մեջ: Զարդարել կտրատած մաղադանոսով:
Բարի ախորժակ

մաղադանոսկարտոֆիլպասկաղամբաթթուհայկական խոհանոց<<հայկական խոհանոց>>1963

Նմանատիպ գրառումներ
Եղինջապուր
Եղինջով ապուր
Կարտոֆիլով և կանաչ զեյթունով աղցան
Կաղամբով և կարտոֆիլով աղցան