Կարտոֆիլով և կանաչ զեյթունով աղցան

Անի Նալբանդյան · մարտ 22 2020
Դիտումներ 3793

Մեծ Պահքի ընթացքում թվում է մենք սահմանափակված ենք մեր սննդակարգում, բայց իրականում մենք մեծ հնարավորություններ ունենք բացահայտելու առողջ սննդի ողջ գեղեցկությունը։ Շատ պարզ ու համեղ աղցանի բաղադրատոմս եմ ուզում առաջարկել Ձեզ։

Բաղադրությունը`

  • 2 հատ կարտոֆիլ
  • 10 հատ կանաչ անկորիզ զեյթուն
  • 1 ատամիկ սխտոր
  • 1 ճ/գ զեյթունի ձեթ
  • 7 ճյուղ մաղադանոս
  • 1/4 թ/գ օրեգանո
  • 1/4 թ/գ սև պղպեղ
  • 1/4 թ/գ կարմիր պղպեղ
  • աղ

Պատրաստման եղանակը`


1․Կարտոֆիլը մաքրել, լվանալ, կտրատել 4-5 սմ խորանարդիկների, տեղափոխել կաթսայի մեջ, վրան ավելացնել սառը ջուր այնքան, որ կարտոֆիլը ծածկի։ Պատրաստ լինելուց 5 րոպե առաջ աղ ավելացնել։
2․Անկորիզ զեյթունը կտրատել օղակաձև, վրան ավելացնել մանր կտրատած մաղադանոսը և սխտորը, համեմել օրեգանոյով, սև և կարմիր պղպեղներով, բոլորը միասին խառնել, ավելացնել խաշած կարտոֆիլը, նորից խառնել։ Մատուցել անմիջապես։
Բարի ախորժակ

մաղադանոսսխտորաղցաններկարտոֆիլկանաչ զեյթուն

Նմանատիպ գրառումներ
Կանաչ լոբով և գազարով աղցան
Սիսեռով և սմբուկով աղցան
Հավի մսով և նշով աղցան
Սնկի համով սմբուկ
Սպանախով աղցան
Ավելուկով սենդվիչ
Դասական մարինացված կարմիր պղպեղ
Տապակած գազար